ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Վարկային զեկույցը գրավոր կամ էլեկտրոնային փաստաթուղթ է, որը պարունակում է վարկային տեղեկատվության սուբյեկտի (ֆիզիկական կամ իրավաբանական) և նրա կողմից ստանձնած տնտեսվարող կազմակերպությունների նկատմամբ ֆինանսական պարտավորությունների կատարման վերաբերյալ տեղեկատվություն:
Զեկույցը կազմված է ԱՔՌԱ անդամ կազմակերպություններից ստացված տվյալների հիման վրա և արտացոլում է հարցման պահից վերջին 5 տարվա վարկային տվյալները:
«Միկրո Կապիտալ Հայաստան» ՈւՎԿ ՓԲԸ-ն որոշումների կայացման համար կիրառում է սեփական վարկարժանության գնահատման համակարգը, որի մաս են կազմում և կարող են ունենալ բացասական ազդեցություն որոշման կայացման վրա Սպառողի վարկային պատմությունը, այդ թվում՝
- նախորդ 12 (տասներկու) ամիսների ընթացքում ժամկետանց օրերի քանակը,
- գործող վարկերի քանակը,
- վարկային ծանրաբեռնվածության աստիճանը
«Միկրո Կապիտալ Հայաստան» ՈւՎԿ ՓԲԸ կատարում է վարկային պատմության հարցումներ հետևյալ նպատակներով.
- նոր վարկ տրամադրելու համար (հարցման ձևանմուշներ՝ «նոր վարկային դիմում», «փոխկապակցված անձ»),
- երաշխավորության պայմանագիր կնքելու համար (հարցման ձևանմուշ՝ «երաշխավոր անձ»),
- գործող պարտավորության դեպքում մշտադիտարկում իրականացնելու համար («գործող վարկի մոնիտորինգ»),
- գործող պարտավորության դեպքում նոր առաջարկներ ներկայացնելու համար («գործող վարկի մոնիտորինգ»)
- այլ նպատակների համար, այդ թվում՝ «նոր աշխատակից» դիմում, «Ֆայկո Սքոր միջակայք» և այլն
Նոր վարկ տրամադրելու, երաշխավոր հանդես գալու և նոր աշխատակցի համար կատարվող հարցումները իրականացվում են համապատասխան հայտ ներկայացնելու դեպքում, իսկ մշտադիտարկումների և նոր առաջարկների դեպքում պարբերականությունը սահմանվում է «Միկրո Կապիտալ Հայաստան» ՈւՎԿ ՓԲԸ ներքին ընթացակարգերով:
Սպառողի կողմից ներկայացվող վարկային դիմումների քանակը (թվային մեծությունը) մեծ հավանկանությամբ բացասական ազդեցություն է ունենում սպառողի վարկային ամփոփ գնահատականի վրա:
Միաժամանակ, ԱՔՌԱ Սքոր (ՖԱՅԿՈ Սքոր) գնահատականը մեծ հավանականությամբ իջեցնում են հետևյալ նպատակով կատարված հարցումները ՝
- Նոր վարկային դիմում
- Երաշխավոր անձ (նոր վարկային դիմում ենթանպատակ)
Իսկ, ՖԱՅԿՈ Սքոր գնահատականի վրա ազդեցություն չեն ունենում կամ ցածր հավանականությամբ ազդում են հետևյալ նպատակով կատարված հարցումները՝
- Գործող վարկի մոնիտորինգ
- Երաշխավոր անձ (գործող վարկ, գործող երաշխավորի մոնիտորինգ ենթանպատակներ)
- Փոխկապակցված անձ
- Այլ բանկային ծառայություններ
- Ֆայկո Սքոր միջակայք
Վարկային տեղեկատվության հարցումներ կատարելու համաձայնությունը պարտադիր պայման է հայտ ներկայացնելու համար։
ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ
- «Միկրո Կապիտալ Հայաստան ՈւՎԿ» ՓԲԸ-ն առանց ինձ նախապես տեղեկացնելու հարցումներ կատարի և ստանա տեղեկատվություն՝
- ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ-ից, այլ վարկային բյուրոներից՝ իմ և/կամ կազմակերպության ներկա և անցյալ ֆինանսական պարտավորությունների, երրորդ անձանց պարտավորությունների երաշխավոր լինելու մասին, ստանա ցանացած այլ տվյալ, որը կարող է առնչվել ինձ և/կամ կազմակերպության հետ համապատասխան վարկային (փոխառություն) և այլ պայմանագրեր կնքելու վերաբերյալ որոշում կայացնելիս, ինչպես նաև ինձ և/կամ կազմակերպության հետ վարկային (փոխառության և այլն) և այլ պայմանագրեր կնքելու դեպքում տվյալ պայմանագրի գործողության ողջ ընթացքում ցանկացած պահի ստանա իմ և/կամ կազմակերպության ֆինանսական պարտավորությունների վերաբերյալ տեղեկություններ և այլ տվյալներ։
- «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրումների գրասենյակից»` իմ անձնական տվյալների մասին:
- ՀՀ օրենսդրությամբ սահմանված հանրային տվյալների բազաներ մշակող անձանցից, իրավապահ մարմիններից, պետական և/կամ տեղական ինքնակառավարման մարմիններից` իմ և/կամ կազմակերպության վերաբերյալ ցանկացած տեղեկատվություն (այդ թվում՝ անձնական տվյալներ):
- «Միկրո Կապիտալ Հայաստան ՈւՎԿ» ՓԲԸ կողմից իմ և/կամ Կազմակերպության տվյալները (այդ թվում՝ անձնական տվյալները) փոխանցվեն «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ, ՀՀ Կենտրոնական բանկ, այլ վարկային բյուրոների և հաճախորդների վերաբերյալ տվյալներ մշակող այլ անձանց և/կամ պետական մարմիններին:
- Սույն համաձայնությունը բոլոր նպատակների համար կիրառելի է «Միկրո Կապիտալ Հայաստան ՈւՎԿ» ՓԲԸ հետ հարաբերությունների գործողության ամբողջ ժամանակահատվածում:
Հարգելի՛ Հաճախորդ,
Սույն համաձայնությունը կիրառելի է Ձեր և «Միկրո Կապիտալ Հայաստան ՈՒՎԿ» ՓԲԸ միջև կնքված պայմանագրերի գործողության ամբողջ ժամանակահատվածի համար:
«Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով Դուք ունեք Ձեր տվյալների մշակման դադարեցման պահանջ ներկայացնելու իրավունք: Ձեր կողմից հայցվող դադարեցման պահանջը ներկայացվում է «Միկրո Կապիտալ Հայաստան» ՈՒՎԿ ՓԲԸ-ին գրավոր դիմումի միջոցով, որին ընթացք է տրվում միայն այն դեպքում, երբ դիմումում ներկայացված պահանջը հնարավոր է բավարարել` հիմք ընդունելով «Միկրո Կապիտալ Հայաստան» ՈՒՎԿ ՓԲԸ-ի ներքին իրավական ակտերը և անձնական տվյալների մշակման անհրաժեշտության բացակայությունը:
Սույն համաձայնությունը կարդացել եմ, հաստատում եմ, որ այն ինձ համար ամբողջությամբ հասկանալի ու ընդունելի է։